LifeStyle Կյանք

Գիտելիքը գործիք է, այլ ոչ նպատակ

 

likkkk

Կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյը (16(28).08.1828 – 25.10(07.11).1910 թթ.) եղել է ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից և մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլյան պաշտպանության մասնակից: Տոլստոյը եղել է լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքը սկիզբ է դրել կրոնաբարոյական նոր հոսանքի՝ տոլստոյականության: Եղել է Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս: Տոլստոյի առավել հայտնի գործերից են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» ինքնակենսագրական եռագրությունը, «Կազակներ, «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։

1.      Ես լրջորեն համոզված եմ, որ աշխարհը ղեկավարում են կատարյալ խելագարները:

2.      Խելագարները միշտ ավելի լավ են հասնում իրենց նպատակներին, քան առողջները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանց համար չկա որևէ բարոյական պատնեշ, ո՛չ ամոթ, ո՛չ արդարություն, ո՛չ նույնիսկ վախ:

3.      Ֆիզիկական աշխատանքը ոչ միայն չի բացառում մտավոր գործունեության հնարավորությունը, ոչ միայն ուժեղացնում է դրա արժանիքը, այլև խրախուսում է այն:

4.      Եթե մարդը սովորել է մտածել, ինչի մասին էլ, որ մտածի, նա միշտ մտածում է իր մահվան մասին:

5.      Գիտելիքը գործիք է, այլ ոչ նպատակ:

6.      Եթե վայրենին դադարել է հավատալ իր փայտյա աստծուն, դա չի նշանակում, որ Աստված չկա, այլ նշանակում է միայն այն, որ Աստված փայտյա չէ:

7.      Ծերությունը կյանքում ամենամեծ անսպասելիությունն է:

life.panorama.am



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara