«Գիտես ես քո չա՞փ եմ հասկանում». Գագիկ Ծառուկյանի ցնցող թվաբանությունը

66

Այսօր Գագիկ Ծառուկյանը Փարավոն ռեստորանում կազմակերպել է Երեւանի ավագանու ԲՀԿ թեկնածուների «շնորհանդեսը» եւ զրուցել լրագրողների հետ: Նրան հարցրել են, թե ինչու են առաջադրել երկու թեկնածուի՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին եւ «Երեւանցիներ» դաշինքով՝ Արարատ Զուրաբյանին, այդ դեպքում ձայները չե՞ն կիսվի: Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասել է.

«Գիտես ես քո չա՞փ եմ հասկանում: Հիմա ասեմ, եթե 60 տոկոսը Նաիրա Զոհրաբյանին ա ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին ա ուզում…»:

Երբ լրագրողներն ասել են, թե այդպես չի լինում, Ծառուկյանը ժպտացել է. «Կա մարդ Նաիրա Զոհրաբյանին ա ուզում, կա մարդ՝ Արարատ Զուրաբյանին ա ուզում: Թույլ տվեք, խմբակցությունը, դաշինքը այդ հարցերը կկարգավորի»:

Շատերին երեւի կզարմացնի այս թվաբանությունը, բայց խնդիրն այլ տեղ է: Գագիկ Ծառուկյանը պարզապես երկու «ճակատով» է գրոհում Երեւանի ավագանին, եւ իր դեմքով ԲՀԿ-ի ու «Երեւանցիների» անցնելու դեպքում այս երկուսը ավագանիում կարող են մեծամասնություն ստանալ, կամ այնպիսի ներկայություն, որը մոտ կլինի մեծամասնությանը:

Չի բացառվում, որ այս հնարքը կիրառվի նաեւ ԱԺ արտահերթ ընտրությանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache