Հետաքրքիր

Գիտնականներ պարզել են, թե ինչու է կանանց հարկավոր ավելի երկար քնել, քան տղամարդկանց

 

o_woman_sleeping_facebook-thumb

 

med.tert.am 

—Մի խումբ գիտնականներ բացատրել են, թե ինչու է կանանց հարկավոր ավելի երկար քնել, քան տղամարդկանց: Մասնագետների խոսքով՝ կանայք պետք է 30-60 րոպե երկար քնեն, քան տղամարդիկ:

Հետազոտությանը, որը բաղկացած էր մի քանի փուլից, մասնակցել է 950 կամավոր: Փորձագետներն ամբողջ օրվա ընթացքում ուսումնասիրում էին կամավորների գլխուղեղը և հատկապես՝ քնի համար պատասխանատու հատվածները:

Մասնագետները կարծում են, որ օրվա ընթացքում կանայք փորձում են  միանգամից մի քանի խնդիր լուծել, ինչի հետևանքով էլ նրանց գլխուղեղի ակտիվությունը բարձրանում է: Ընդ որում՝ կանանց մոտ միևնույն ժամանակ աշխատում են գլխուղեղի երկու կիսագնդերը, մինչդեռ տղամարդկանց մոտ միայն մեկը:

Այսպիսով՝ գիտնականները եկել այն եզրահանգմանը, որ իգական սեռի ներկայացուցիչներին պարզապես անհրաժեշտ է մեկ ժամ ավել քնել: Սակայն մտավոր ծանր աշխատանք տանող տղամարդիկ նույնպես պետք է ավելի շատ հանգստանան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara