LifeStyle Առողջություն Լրահոս Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները բուժել են քաղցկեղը, բայց ոչ ոք դա չի նկատել

 

laboratory_tested

Կանադացի հետազոտողները հայտնաբերել են քաղցկեղը բուժող պարզ դեղամիջոց, բայց խոշոր դեղագործական ընկերությունները դրանով հետաքրքրված չեն: Ալբերտայի համալսարանի գիտնականները բուժել են քաղցկեղը, բայց այդ մասին հեռուստատեսությամբ կամ որևէ լրատվամիջոցով չի լուսաբանվել:

Դա ոչ բարդ դեղային պրեպարատ օգտագործող պարզ տեխնիկա է: Մեթոդի մեջ օգտագործվում է դիքլորացետատ (dichloroacetate), որը ներկայումս գործածվում է նյութափոխանակության խանգարումները բուժելու համար:

Այնպես որ, կարիք չկա մտահոգվել հետևանքների համար:

Այս պրեպարատը պատենտ չի պահանջում, այնպես որ, այն ամենուր կարող են կիրառել բոլորը, և էժան է՝ ի տարբերություն խոշոր դեղագործական ընկերությունների կողմից արտադրված դեղամիջոցների:

Կանադացի գիտնականները դիքլորացետատը փորձարկեցին մարդու բջիջների վրա: Դեղամիջոցը ոչնչացրեց թոքերի, կրծքագեղձի և ուղեղի քաղցկեղային բջիջները, բայց մարդու առողջությանը վնաս չհասցրեց:

Դեղամիջոցը թեստավորվեց նաև ուռուցների ծանր ձևերով տառապող առնետների վրա: Նրանց քաղցկեղային բջիջների քանակը կրճատվեց, երբ նրանց սկսեցին խմեցնել դիքլորացետատով հագեցրած ջուր:

Դեղամիջոցը մատչելի է, նրա օգտագործման տեխնիկան՝ շատ պարզ:

Ուրեմն ինչո՞ւ այն հետաքրքիր չէ խոշոր դեղագործական ընկերություններին, և ինչո՞ւ ԶԼՄ-ները չլուսաբանեցին այդ հայտնագործությունը:

Մարդկային մարմնում գոյություն ունեն բնական հակաքաղցկեղային բջիջներ՝ միտոքոնդրիաներ, բայց գործողության մեջ դնելու համար նրանց պետք է «դրդել»: Գիտնականները սովոր են մտածել, որ միտոքոնդրիայի բջիջները վնասված են, հետևաբար՝ քաղցկեղի դեմ պայքարում՝ ոչ էֆեկտիվ:

Այդ պատճառով էլ նրանք կենտրոնացել են գլիկոլիզի վրա, որը պակաս էֆեկտիվ է և օրգանիզմի համար՝ ավելի վնասակար:

Քաղցկեղի դեմ պայքարում արտադրողները հիմնվում են գլիկոլիզի մեթոդի վրա: Դեղագործական ընկերությունները դիքլորացետատի և նմանատիպ այլ մեթոդների հետազոտությունների մեջ ներդրումներ չեն անում, որովհետև, օրինակ, դիքլորացետատի մեթոդը չի կարելի պատենտավորել, իսկ առանց պատենտի՝ նրանք չեն կարող գումարներ աշխատել:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Աղբյուրը ՝168.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing