Գիտնականները ցանկանում են սմարթֆոնը կառավարել հայացքով

0

default (1)

news.am —  Գիտնականների միջազգային խումբը ծրագրային ապահովում է մշակում, որը թույլ կտա սմարթֆոնը կառավարել հայացքով:

Մաքս Պլանկայի ընկերակցության ինֆորմատիկայի գերմանական ինստիտուտի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ջորջիայի համալսարանի հետազոտողները ակտիվ փորձարկումներ են իրականացնում պլանշետների ու սմարթֆոնների վրա՝ փորձելով ներդնել այդ տեխնոլոգիան:

Ըստ այդմ, նշված ծրագրային ապահովմամբ սարքը կարող է 1 սմ սխալմունքով որոշել, թե սմարթֆոնին նայելիս հատկապես որ ուղղությամբ է նայում մարդը, հաղորդում է Daily News and Analysis-ը:

Սակայն ստացված տվյալները հեռու են դրված խնդիրների կատարումից, եւ հիմա գիտնականները զբաղված են նրանով, որ բարձրացնեն հայացքի ուղղությունը որոշելու ճշգրտությունը:

Ընդհանուր առմամբ փորձարկումներին մասնակցել է մոտ 1500 մարդ, սակայն նախագծի հաջող ավարտի համար միջազգային խմբին անհրաժեշտ է ստանալ 10 հազար մարդու փորձարկման տվյալները: Դա կնազվեցնի ծրագրային ապահովման սխալմունքի գործակիցը եւ կավելացնի ճշգրտությունը մինչեւ 0,5 սմ-ի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache