good-banner
Հետաքրքիր

Գիտնականները հաշվել են, թե քանի տարի է մնացել մարդկությանը ապրելու

 

1447924979

 

1in.am —  Հարվարդի և Օքսֆորդի համալսարանի գիտնականները երթադրել են, թե որքան կարող է գոյություն ունենալ կյանքը, դրա համար պիտանի աստղերի շուրջը: Հետազոտության արդյունքները հրապարակված են arxiv.org կայքում:

Աստղի շուրջը կյանքի գոյությունը ուղղակիորեն կախված է հենց աստղի կյանքի տևողությունից: Բացառություն է կազմում այն, երբ աստղը դադարում է գոյություն ունենալ անբնական պատճառներից՝ օրինակ երկրային մարմինների հետ բախումից:

Հետազոտողների տվյալներով՝ կյանք կարող է ծագել աստղի շրջանում, եթե այն 0.08-3.7 անգամ ծանր է Արեգակից, ընդ որում՝ որքան թեթև է աստղը, այնքան երկար կարող են գոյություն ունենալ կենդանի օրգանիզմները:

Արեգակի նման աստղերը էվոլյուցիայի ընթացքում ունենում են զարգացման տարբեր փուլեր (դեղին թզուկ, սուբհսկա, կարմիր հսկա), ապա 10 միլիարդ տարի հետո վերածվում են սպիտակ թզուկի: Այդ փուլերից ցանկացածում աստղը կարող է մոտակա մոլորակներում պայմանները դարձնել կյանքի համար անպիտան:

Աստղերի գոյացման պրոցեսը սկսվել է Մեծ պայթյունից 30 միլիոն տարի հետո: Մոլորակային համակարգերը սկսվել են առաջանալ շատ ավելի ուշ՝ երբ գերնոր պայթյունները ձևավորել են աստղերի նոր սերունդ: Գիտնականները համարում են, որ դա էլ հանդիսանում է Տիեզերքում կյանքի գոյության սկիզբը, որը սահմանափակվում է ամենակայուն աստղերի կյանքի տևողությամբ, ինչը կազմում է մոտ 10 միլիարդ տարի:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing