Լրահոս

Գիտնականները հայտաբերել են շաքարային դիաբետի առաջացման իրական պատճառը

 

remedii-naturale-diabet-300x195_article-main-image

med.tert.am —  Այսուհետև շաքարային դիաբետով տառապողները կարող են հանգիստ լինել, քանի որ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները սեսացիոն բացահայտում են արել: Հետազոտողները հատնաբերել են մի ֆերմենտ, որը պատասխանատու է բջջի՝ ճարպերն ու գլյուկոզան յուրացնելու և էներգիայի մի աղբյուրից մյուսին անցնելու հատկության համար:

 

Պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառը հենց այս ֆերմենտը կոդավորող գեների ակտիվության պակասն է: Այս հիվանդությունը գենետիկ բնույթ է կրում և հիվանդների արյան մեջ բարձր է լինում շաքարի մակարդակը: Ստացված տվյալները կօգնեն գիտնականներին մոտ ապագայում ստեղծել այդ հիվանդության բուժման համար յուրահատուկ դեղամիջոց:

 

Ավելի վաղ մասնագետները պարզել են, որ մարդկանց բոլոր հիվանդությունների պատճառը նրանց պահվածքն է, իսկ էմոցիաները կարող են հաստատել այս կամ այն ախտորոշումը: Հիվանդությունների հետևանքով մարդիկ դառնում են մեկ տխուր ու դյուրագրգիռ, մեկ չափազանց ուրախ: Գլխուղեղը ղեկավարում է օրգանիզմի բոլոր համակարգերը: Գիտնականները բացատրում են հիվանդությունների ու էմոցիաների միջև կապը հոգեսոմատիկայի միջոցով, երբ նյարդային ապրումների հետևանքով առաջանում են հիվանդություններ: Բժիշկների կարծիքով՝ նյարդային գերլարվածության հետևանքով են առաջանում ստամոքսախոցի 60%-ը և սրտամկանի կաթվածների 30%-ը: Սակայն գոյություն ունի նաև հակառակ կապը՝ սոմատիկան: Սա ենթադրում է, որ հիվանդության սկիզբը ուղեկցվում է տրամադրության ու էմոցիաների տատանումներով:

 

Գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ և պարզել, թե որ էմոցիան ինչ հիվանդության է հանգեցնում: Եթե ոչ էմոցիոնալ ու զուսպ մարդը հանկարծ դառնում է մելանխոլիկ ու էմոցիոնալ, ապա նա ունի անոթային համակարգի հետ կապված խնդիրներ: Անոթների անցանելիության խանգարումները և սպազմերը հանգեցնում են հյուսվածքների, այդ թվում նաև գլխուղեղի հյուսվածքների, թթվածնաքաղցի (հիպոքսիա): Այդպիսով՝ խանգարվում է գլխուղեղի՝ էմոցիաների համար պատասխանատու հատվածի սնուցումը և մարդը սկսում է իրեն տարօրինակ պահել:

 

Եթե մարդը սկսում է աննորմալ ուրախություն ցուցաբերել, նշանակում է խնդիրը հորմոնալ դիսբալանսն է: Գիտնականների կարծիքով՝ սա էնդոկրին խանգարման ակնհայտ նշան է, որն առաջին հերթին կապված է սեռական հորմոնների կամ վահանաձև գեղձի հորմոնների արտադրման խանգարման հետ:

 

Իսկ եթե զուսպ մարդը դառնում է դյուրագրգիռ, ապա նրա մոտ առկա են խնդիրներ սրտամկանի հետ: Նման պահվածքը ամենայն հավանականությամբ կապված է առիթմիայի որոշ տեսակների կամ սրտամկանի անցանելիության խանգարման հետ:

 

Զզվանքի, սննդի մեջ նախասիրությունների փոփոխման ու պահանջկոտության դեպքում անհրաժեշտ է ստուգել ստամոքսն ու տասներկումատյա աղիքը:

 

Միզապարկի հիվանդությունները առաջացնում են որևէ մեկին վիրավորելու կամ ծաղրելու ցանկություն: Բացի այդ, մարդը դառնում է նաև չափազանց նեղացկոտ:

 

Շատախոսությունն ու արտահայտվելու ցանկությունը, որն ուղեկցվում է անհագ ախորժակով վկայում է այն, որ առաջանում է շաքարային դիաբետ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...