LifeStyle Առողջություն

Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի ունիվերսալ տարբերակ

 

genom_human1.thumb

Բջջաբանության ու գենետիկայի ինստիտուտի Դաշնային հոտազոտական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի ցողունային բջիջների նոր համընդհանուր մարկեր, հաղորդում է MIGnews-ը:

Գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղածին ցողունային բջիջները կարող են «գրավել» ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք կատարում են զոնդի դեր: Այդպիսի հատվածին նաև ֆլուորոհորոմային գունանյութ ավելացնելու դեպքում ԴՆԹ-ի այդ հատվածը «գրաված» բջիջները կսկսեն կարմիր լույս արձակել:

Եթե ԴՆԹ-ի այդ հատվածները ներթափանցել քաղցկեղի ցողունային բջիջ ցիկլոֆոսֆամիդով անցկացված քիմիոթերապիայից հետո, ապա դրանք կներգրավվեն բջջային ցիկլի գործընթացներին՝ ընդհատելով բջջի վերականգնման գործընթացը:

Ինչպես նշում են գիտնականները, այդ կերպ բջիջը չի կարող վերականգնվել և արդյունքում կմահանա:

Լաբորատոր կենդանիների վրա արված գիտափորձերը ցույց են տվել, որ նոր մեթոդի շնորհիվ գիտնականներին հաջողվել է լիովին բուժել կենդանիներին չարորակ ուռուցքի երկու տեսակից:

Գիտնականները մտադիր են քաղցկեղածին ցողունային բջիջների ոչնչացման այս մեթոդը օգտագործել նաև այլ չարորակ գոյացությունների բուժման համար: Նրանք նաև մշակում են ծրագիր, որը հնարավորություն կտա այս համընդհանուր մարկերը օգտագործել ձվարանների ու ստամոքսի քաղցկեղի արդյունավետ ախտորոշման ու բուժման համար: Ցողունային բջիջների քանակը մինչ բուժումն ու բուժումից հետո թույլ կտա հնարավորինս հստակ պարզել, թե արդյոք խնդիրն ամբողջությամբ է վերացել, թե հիվանդությունը դեռ կարող է կրկնվել:

Աղբյուրը ՝ tert.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing