LifeStyle Նորաձևություն և ոճ

Գիտնականները կանանց կատարյալ մարմնի նոր բանաձև են առաջադրել․ ցտեսություն 90-60-90

 

Actress and model Kelly Brook shore looks fine as she sizzles in her new swimwear collection. Pictured: Kelly Brook Splash News and Picture Agency does not claim any Copyright or License in the attached material. Any downloading fees charged by Splash are for Splash's services only, and do not, nor are they intended to, convey to the user any Copyright or License in the material. By publishing this material , the user expressly agrees to indemnify and to hold Splash harmless from any claims, demands, or causes of action arising out of or connected in any way with user's publication of the material.

Ամեն ինչ ավարտված է: Այլևս կարիք չկա պահպանել գեղեցկության դասական չափանիշները` 90-60-90 հարաբերակցությունը և փորձել «հասնել» 175 սմ:

Մոդել և դերասանուհի Քելի Բրուքն ապացուցում է դա իր անձնական օրինակով: Բրիտանական մոդել-դերասանուհու գայթակղիչ կլորիկությունները Տեխասի Համալսարանի գիտնականները կատարյալ են համարել: 36 տարեկանում, 168 սմ հասակ ունեցող Բրուքի չափսերն են՝ 99-63-91, ինչը գիտական տեսանկյունից համարվում է ամենականացին, ներդաշնակն ու առողջը:

Հասկանալու համար կատարյալ տարբերակը, գիտնականները համեմատել են ավելի քան 200 ցուցանիշ, որոնց մեջ ոչ միայն կրծքի, իրանի և ազդրերի չափսերն էին, այլև ոտքերի երկարությունը, քթի և շուրթերի ձևը, նույնիսկ՝ մազերի երկարությունը: Այս ցուցանիշների համեմատությունից հետո Քելին ստացել է միավորների ամենամեծ քանակը և գիտական հասարակության կողմից համարվել «կատարելություն»։ Նա իր համամասնությամբ գերազանցել է այնպիսի հայտնի գեղեցկուհիներին, ինչպիսին են Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը:

Արժե նշել, որ տղամարդիկ արդեն վաղուց են իրենց ընտրությունը կատարել Բրուքի օգտին, ով ըստ Maxim ամսագրի 20-րդ դարի ամենասեքսուալ կինն է:

Առաջին մոդելը, ով պաշտոնապես «գեղեցկության ոսկե չափանիշ» է սահմանել, եղել է Աֆրոդիտա Կնիդսկայան՝ 164 սմ հասակով, 94-72-96 չափսերով: Հայնտի են նաև Ռուբենսի պատկերված գեղեցկուհիների համամասնությունները՝ 98-72-98:

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե ում է պատկանում ճակատագրական 90-60-90-ը, որը ամբողջ աշխարհին ստիպեց վերցնել սանտիմետրներ և ողբալ հայելու առջև: Մի տարբերակով դա Մերիլին Մոնրոյի շնորհքն է, մեկ այլ տարբերակով՝ դիզայներների միտքն է գործնական տեսանկյունից ելնելով, մասնավորապես՝ հագուստը հեշտ կարելու համար:

90-60-90-2-LN

 

Աղբյուր` LADYNEWS.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing