Գիտնականները նշել են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման երկու հիմնական պատճառ

74

Ճարպակալումն ու ոգելից խմիչքի չարաշահումը մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հայտնում MedicalXpress-ը՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Ավստրալիացի գիտնականները միավորել և վերլուծել են վեց հետազոտության տվյալներ, որոնց ընդհանուր առմամբ ավելի քան 200 000 կին է մանակցել: Մասնագետները փորձել են պարզել, թե հիվանդության քանի դեպք կարելի է կանխել կանխարգելիչ միջոցներով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղցկեղի համար գլխավոր պատասխանատուներn ավելորդ քաշն ու ալկոհոլն են:

«Մենք պարզել ենք, որ ճարպակալման մակարդակը կարող է պատճառ դառնալ ապագայում կրծքագեղձի կանխարգելվող քաղցկեղի մեծ թվով դեպքերի առաջացման համար, որը կազմում է 17 500 դեպք կամ 13 տոկոս հաջորդ տասնամյակի կտրվածքով», — նշել է հետազոտողներից մեկը: Նրա խոսքով՝ ոգելից խմիչքներին բաժին է ընկնում հիվանդացության դեպքերից 11 600-ը:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 7 տոկոսը պայմանավորվում է հորմոնալ բուժման երկարատև (ավելի քան 5 տարի) ընդունմամբ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache