LifeStyle Առողջություն

Գիտնականները պարզել են, թե ինչը թույլ չի տալիս բուժել կրծքագեղձի քաղցկեղը

 

Եյլի համալսարանի Օնկոլոգիական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են գեներում մի անոմալիա, որը բացսաբար է ազդում կրծքագեղձի քաղցեղի բուժման վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է gogetnews.info կայքը, գիտնականները հայտնել են Annals of Oncology ամսագրին:

 

Գիտնականներն ուսումնասիրել են գեների կառուցվածքը 200 հիվանդի մոտ, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրողը HER2 գենն էր, և պարզել, որ հիվանդների գրեթե կեսի մոտ քաղցկեղի դեմ ուղղված բուժումը լավ էր ընթանում, սակայն մյուս կեսի մոտ զգալի արդյունքներ չէր տվել:

 

Գիտնականներին չի հաջողվել գտնել որևէ գեն, որը կարող է դառնալ բուժումը կանխագուշակող կենսաբանական մարկեր բոլոր հիվանդների համար: Այնուամենայնիվ՝ նրանք հայտանաբերել են անոմալիաներ մեկ մոլեկուլար ցանցի մի քանի տասնյակ գեներում, որոնք օգնում են քիմիական հատկությունների մասին տեղեատվություն հասցնել բջջի մակերևույթին գտնվող HER2 մոլեկուլից բջջի ներքին հատված:

 

Այս տիպի անոմալիաների առկայությունը հանգեցրել է նրան, որ հիվանդների օրգանիզմը դարձել է կայուն ստանդարտ թերապիայի հանդեպ, ուստի գիտնականները մտադիր են անցկացնել մի ախտորոշիչ թեստ, որը կարող է հայտնաբերել այդ գեների մեջ եղած շեղումները:

 

Կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով կանանց բուժման համար նախատեսված դեղամիջոցները ներկայումս հասանելի են և շատ արդյունավետ, սակայն դրանք շատ թանկարժեք են, ուստի գիտնականները փորձում են հայտնաբերել դեղորայք այս օնկոլոգիական հիվանդության բուժման համար:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am