LifeStyle Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ձմերուկ ուտել

 

Գիտնականները պատմել են, թե ինչու է պետք ամռանն ամեն օր ձմերուկ ուտել: Մասնագետների խոսքով՝ ձմերուկը զգալիորեն բարելավում է մարդու ինքնազգացողությունը:

 

Ձմերուկը բազմաթիվ կարևոր սննդարար նյութերի աղբյուր է: Դրանցից ամենաօգտակարներն են լիկոպինը, վիտամին A-ն, ցիտրուլինը և վիտամին C-ն: Մասնագետները նշում են, որ վիտամին A-ի շնորհիվ ձմերուկը կարող է բարելավել մաշկի վիճակը: Այն նաև խթանում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների աճը, թարմացնում ու խոնավեցնում է մաշկը: Բացի այդ, ձմերուկն օգնում է պահպանել սրտամկանի առողջությունը:

 

Ձմերուկում պարունակվող լիկոպինն օգնում է բարելավել սրտամկանի աշխատանքը, իսկ վիտամին C-ն, կարոտինոիդներն ու կալիումն օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխել սրտի ծանր հիվանդությունների առաջացումը:

 

Բացի այդ, ձմերուկն ավելացնում է մեզի քանակն՝ առանց երիկամների վրա ավելորդ ծանրաբեռնվածություն գործադրելու, ինչն օգնում է խուսափել քարերի առաջացումից: Գիտնականների հավաստմամբ՝ ձմերուկն օգնում է բարելավել տեսողությունը, իջեցնել զարկերակային ճնշումը և մեղմել մկանային ցավերը: Այն նաև շատ օգտակար է ոսկորների համար, ինչպես նաև պայքարում է ասթմայի դեմ և օգնում է շագանակագեղձի բորբոքման դեպքում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing