Լրահոս

Գլուխները պատին են տալիս մեզ ահաբեկիչ անվանողները

 

Untitled-93-540x360-696x464

realnews.amUntitled-93-540x360-696x464 —    Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի քանի ոստիկանի պատանդ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շատ լավ են պատկերացնում իրենց ճակատագիրը, երբ այս հարցը առանց ցնցումների և առանց նոր արյան ավարտվի։ Նկատեցինք, որ գուցե արդեն քրեական գործ է հարուցվել, ի վերջո՝ զոհ կա, արյուն է թափվել, այս ամենը ահաբեկչություն է որակվում, ծանր հոդվածներ են ենթադրվում։

«Անշուշտ, պատկերացնում ենք, երեխա չենք։ Բայց մենք էլ մեր պատկերացումներն ու հաշվարկներն ունենք, բնականաբար, և մենք էլ մեր համոզմունքներն ունենք, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու»,-ասաց նա։

-Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված պատանդներից մի քանիսին բաց թողնելը։

-Բացի մարդասիրությունից, բարի կամքի դրսևորումից և, ինչ-որ առումով, կառուցողական լինելու մեր պատրաստակամությունը ցույց տալուց, ոչ մի ուրիշ հիմք չունի։

-Ոմանք Ձեզ անվանում են ահաբեկիչներ։ Մի քիչ շատ մարդասե՞ր չեք ահաբեկիչ կոչվելու համար։

-Գլուխները պատին են տալիս մեզ ահաբեկիչ անվանողները։ Մենք ահաբեկիչ չենք, մենք ապստամբներ ենք։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing