Գլխացավի նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

142

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ գլխացավ ենք ունենում։ Երբեմն այն առաջանում է սթրեսի, սխալ սննդի կամ նստակյաց կենսակերպի պատճառով։ Marketium.ru կայքը գրում է, որ երբեմն գլխացավը կարող է վկայել օրգանիզմում առկա լուրջ խնդիրների մասին։ Կարևոր է հիշեցնել, որ գլխացավի ոչ բոլոր տեսակներն է կարելի արհամարհել։ Գլխացավի որոշ տեսակներ վկայում են այն մասին, որ օրգանիզմը տագնապ է հնչեցնում, և անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել։

Լարվածության գլխացավ։ Գլխացավի ամենատարածված տեսակն է։ Վիճակագրության համաձայն՝ մարդկանց 90 տոկոսը ժամանակ առ ժամանակ այսպիսի գլխացավեր է ունենում։ Ցավն առաջանում է իրանի հատվածում և մեջքի վերին հատվածում լարվածության հետևանքով, իսկ լարվածությունն իր հերթին՝ առաջանում է սթրեսի կամ հոգնածության պատճառով։

Ցավը կարող է աննշան կամ բավական զգալի լինել, արտահայտվում է ճակատի շրջանում ճնշմամբ կամ ծանրությամբ։ Այս ցավից կարելի է ազատվել հանգստանալու միջոցով՝ յոգա, մերսում, քուն և այլն։ Եթե ցավը չի հեռանում, գործի են անցնում ցավազրկող դեղամիջոցները։

Սինուսային գլխացավ։ Այս գլխացավն առաջանում է ուժեղ սինուսիտի արդյունքում։ Տհաճ զգացողությունները լինում են քթի և աչքերի շրջանում։ Կարող է նկատվել նաև ջերմություն։ Լավագույն տարբերակն այս դեպքում բժշկի դիմելն է։

Միգրեն։ Միգրենը նևրոլոգիական վիճակ է, որն արտահայտվում է ուժեղ ցավով, լույսի և ձայների նկատմամբ զգայունությամբ, սրտխառնոցով և փսխումով։ Միգրենով տառապող մարդիկ պետք է բժշկի հսկողության տակ գտնվեն։

Հիստամինային գլխացավ։ Գլխացավի այս տեսակը հազվադեպ է հանդիպում։ Ցավն այս դեպքում մի առանձնահատկություն ունի. այն առաջանում է ամեն օր նույն ժամին։ Տանջող ցավն առաջանում է աչքերի հատվածից։ Ամենից հաճախ այն սկսվում է քնելուց հետո։ Այն հաճախ առաջանում է նաև ալկոհոլի օգտագործումից հետո և ծխողներից շատերի մշտական ուղեկիցն է։

Գլխացավ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Սա ինչ-որ չափով նման է միգրենին։ Նշաններն ու ցավի ուժը տարբերվում են։ Այդ պատճառով էլ կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը։

Կայծակնային գլխացավ։ Ցավի պիկը տևում է մոտ 60 վայրկյան, սակայն ցավը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի շաբաթ։ Կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս գլխացավը կարող է առավել լուրջ հիվանդության ազդանշան լինել։

Նշաններն են.

  • Նոպաները սկսվում են հանկարծակի։
  • Ցավը թուլանում է 60 վայրկյան անց։
  • Ցավը, սակայն, պահպանվում է, տևում է 1 ժամից 10 օր։
  • Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտով և գիտակցության կորստով։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache