Լրահոս

Գլխավոր դատախազն ընդունել է նստացույց սկսած սարիթաղցիներին եւ առաջարկ արել

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է շուրջ 4 օր դատախազության առջեւ նստացույց սկսած սարիթաղցիներին:

Անցած տարի հուլիսի 19-ին՝ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված 10 անձանց հարազատներն այսօր դադարեցրել են նստացույցը: Նստացույցով հարազատները պահանջում են վերանայել կալանավորվածներին առաջադրված մեղադրանքները: Դատախազի հետ հանդիպումից սույն գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը որոշ մանրամասներ ներկայացրեց:

Այսպիսով՝ Գլխավոր դատախազը սարիթաղցիներին ասել է, որ տասը կալանավորվածներից երեքին հնարավոր է պայմանական ազատ արձակել՝ եթե վերջիններս ընդունեն իրենց մեղքը: Նրանք են ՝Հարություն Թորոսյանը, Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը:

«Մենք այսքան պայքարում ենք, որ գոնե արդարության հասնենք, մենք չենք պայքարում նրա համար, որ դատախազությունը մեզ կանչի նման բան ասի: Ի՞նչ են արել այդ տղաները, որ իրենց վրա մեղք վերցնեն: Կենցաղային խնդիրը սարքել են հայոց հարց 10-ն էլ 9 ամիս է պատժվում են»,- ասել է Բեռնեցյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara