«Գնա քո ընդդիմադիր դաշտին…»

 

arm147801538261

lragir.am — Գագիկ Ծառուկյանն իր նորաբաց համալիրում զրուցել է լրագրողների հետ եւ հավաստել, որ շատ է սիրում հայ ժողովրդին եւ միշտ նրա կողքին է: Խոսք է գնացել նաեւ քաղաքականություն վերադառնալու մասին: Երբ լրագրողը նրան հարցրել է՝ ընդդիմադիր դա՞շտ եք վերադառնալու, նա ասել է. «Արա, քո ցավը տանեմ, գնա քո ընդդիմադիր դաշտին…»:
Հիշվում է, իր «քաղաքական գործունեության» ողջ ընթացքում Ծառուկյանը եւ նրա շրջապատը խուսափել են ընդդիմություն բառից ընդհանրապես: Իրենք իրենց անվանում էին ինչ ասես՝ ոչիշխանություն, այլընտրանք եւ այլն, բայց ոչ ընդդիմություն: Դա նոր խոսք էր քաղաքականության պատմության մեջ, թեեւ, մյուս կողմից, չկար մի որեւէ քիչ թե շատ քաղաքական բնույթի հիմնահարց, որի շուրջ օրինակ ԲՀԿ-ի տեսակետը տարբերվեր ՀՀԿ-ից:
Այդ առումով, ԲՀԿ-ն անկեղծ էր: Բացի այդ, հասկանալի էր ԲՀԿ-ի նման կեցվածքը՝ նպատակն ընդամենը իշխանության հետ տեղերով փոխվելն էր:




Բայց իշխանությունը համարեց, որ ԲՀԿ-ն ու Ծառուկյանն այլեւս ընդդիմություն են, առավել եւս «բուրժուա-դեմոկրատական» կոալիցիայի պայմաններում, երբ բուրժուային միացել էին երկու դեմոկրատ՝ Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս ընդդիմությունը հռչակվեց կլոունադա եւ ցրվեց, չնայած պատկառելի բուրժուայի ու դեմոկրատների առկայությանը: Եվ ոչ ոք չափսոսաց դրա համար, նույնիսկ «հեղափոխության» անդամներն ու մասնակիցները: Ավելին, կարծես թե ուրախ էին, որ այդ մղձավանջն ավարտվեց:
Ընդ որում, թերեւս ամենատխուր վիճակում հայտնվեց Ծառուկյանը, որին ժողովուրդն ընդունում էր կուռքի պես, նրան հռչակում թագավոր, գրեթե փրկիչ, իսկ «կլոունները» ջանացել էին նրան ու նրա շուրջ ձեւավորել «քաղաքական հայեցակարգեր»:
Բայց այս ողջ զանգվածից նմուշի համար մեկը դուրս չեկավ փողոց ու իր վրդովմունքը չհայտնեց կուռքի հետ այդպես վարվելու համար: Ինքը Ծառուկյանն էլ հայտարարեց, թե չի ուզում արյունահեղություն, ու հեռացավ:
Ընդդիմությունը կեղտ է, ասում էր մի կարկառուն ոչիշխանական գործիչ:
Այս ամենն ապրել ու իմաստավորել է Գագիկ Ծառուկյանը, եւ հիմա չնայած հայտարարում է, որ ներում է բոլորին, բայց նստվածքն այդ ամենից մնացել է, որը պոռթկում է ժամանակ առ ժամանակ՝ «Գնա քո ընդդիմադիր դաշտին…»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author