good-banner
Լրահոս

«Գնացեք՝ Մանվել Գրիգորյանից հարցրեք, թե որտեղից է հարստացել». Ռուստամ Գասպարյան

 

859daf76abee1dec79e97f76dc230e3e

168.am-ը գրում է.  «Կամավորները շատ-շատ են օգնել սահմանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Ռուստամ Գասպարյանը:

Խոսելով այն տեղեկությունների մասին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը գնացել է սահման «թալանով» զբաղվելու համար, Ռ. Գասպարյանն ասաց. «Ես թալանը չեմ տեսել, ոչ մի բան չեմ կարող ասել»:

Հարցին, թե Մ. Գրիգորյանը կարո՞ղ էր այդքան հարստանալ այնտեղ՝ Ռ. Գասպարյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, ինձ սահմանից եք հարց տալիս, հետո Մանվել Գարիգորյանի հարստության մասին եք հարցնո՞ւմ: Գնացեք այդ ամենն իրենից հարցրեք, թե որտեղից է հարստացել: Ես չգիտեմ՝ ինչպես է հարստացել»:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing