Լրահոս

Գողական Ռոբսոնը Հայաստանի դիվանագետ

 

Չեխիայի իրավապահ մարմիններին հաջողվել է մայիսի 13-ին երկրի տարածքում կանխել «գողերի» հերթական հավաքը: Մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Նա, ըստ չեխական և ռուսական ԶԼՄ-ների, եղել է այս ձախողված միջոցառման ֆինանսական հովանավորը և, ի դեպ, Չեխիա մուտք է գործել իր անունով տրված հայկական դիվանագիտական անձնագրով:

Հետաքրիր է, որ ամսիներ առաջ Սոչիում Ռուբեն Թաթուլյանին բերման էին ենթարկել ճանապարհատրանսպորտային կանոներ խախտելու համար: Այդ ժամանակ էլ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ իր վարած Mercedes-Benz G3a մեքենայի վրա եղել է Հայաստանի դիվանագիտական 138 D 307 77 RUS պետհամարանիշ:

Փաստորեն Հայաստանի իշխանությունների համար պետության հեղինակությունը ամենևին անկարևոր բան է: Իրեն հարգող որևէ պետություն քրեական աշխարհի ներկայացուցչի չէր տրամադրի դիվանագիտական անձնագիր և դիվանագիտական պետհամարանիշներ: Գուցե որոշ ժամանակ անց պարզվի, որ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի դիվանագետ է ուհատուկ առաքելությամբ է այնտեղ:

Ի դեպ պետք է նկատել, որ Ծագումով Հայեր հաղորդաշարի ընթացքում, որը նվիրված է եղել Թաթուլյանին նա հայտարարել է, որ իրենց բնիկ ռուսաստանցի է համարում:

Պետք է նկատել նաև, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Նա վարչապետի մտերիմներից է ու վայելում է նրա աջակցությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing