Լրահոս

Գործարար Աշոտ Գրիգորյան. «Նաիրիտ»-ը սնանկացել է, որովհետև պետությունն է մասնակցել գողությանը

 

5d9dd9136f4cd1106e44aa8497570cc8

ՆՆ

newsline.am «Նաիրիտ»-ի սնանկության հարցում մեղավոր է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը», – հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գործարար Աշոտ Գրիգորյանը։

«Գիտեք՝ ի՞նչու է տեղի ունեցել անցյալ անգամ սնանկությունը և այս ամբողջ սկանդալը, որովհետև պետությունն ինքն է մասնակցել գողությանը։ Հասկացեք, առանց պետության մասնակցության, գողություն չի կարող լինել», – ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ Սլովակիայից ժամանած հայ գործարարին երեկ ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գործարարը վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով, ինչից հետո գործարարը 100 միլիոն դոլարի ներդրում կանի։

«Վարչապետի պատասխանը եղել է դրական, բայց մի քիչ լղոզված։ Վարչապետի պատասխանը եղել է՝ «մենք պատրաստ ենք, մենք ցանկացած դրական առաջարկի պատրաստ ենք», այսինքն, հայտարարության մակարդակ է սա, «բայց», այ այդ «բայց»-ն իմ դուրը չի եկել, որովհետև չի կարելի ներդրողների մոտ բայց ասել», – ասաց Աշոտ Գրիգորյանը՝ նշելով, որ այնուհետև պաշտոնյաները նրան սկսել են ներկայացնել «Նաիրիտ»-ի վերագործարկելու ձախողման դեպքերը։

«Դուք ինչո՞ւ եք այս ծանր խնդրի մեջ մտնում, դուք արդյո՞ք հաշվարկել եք, իսկ դուք գիտե՞ք էներգակիրների գները, իսկ դուք հաշվարկե՞լ եք տասը տարվա կտրվածքով «Նաիրիտ»-ի արտահանման խնդիրները և այլն։ Սովորաբար ճիշտ հակառակն է լինում այլ երկրներում ՝ ներդրողը եթե ինչ-որ կասկածներ ունի, կասկածները փարատում են։ Պատմության մեջ առաջին անգամ ես հանդիպում եմ, երբ կառավարությունը կասկածներ է ներշնչում ներդրողին», – հավելեց գործարարը։

Վերջինս այժմ սպասում է կառավարության պատասխանին։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing