Գրիգորյանների գործերն այնքան էլ լավ չեն. Սերժ Սարգսյանի հրաժարականը թողել է իր ազդեցությունը

253

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն:

Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեեւ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց մեկ տարվա ընթացքում ավելի քան 34.8 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 840 հազար 700 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 173 մլն 651 հազար 200 դրամ:

Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 51 մլն 54 հազար դրամ հարկ ու տուրք:

Նկատենք, որ ՀՅԴ-ին տեւական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո (խոսքը Արամայիս Գրիոգրյանի մասին է, ով ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել) Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվեցին հանրապետականներին եւ ջերմեռանդ պայքարեցին հանուն Սերժ Սարգսյանի: Սակայն թավշա հեղափոխությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը այնուամենայնիվ իր բացասական ազդեցությունն է թողել ընկերության գործունեության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache