Գրկեցի ու ասացի ականջին «ես գիտեմ որ դու մեր հետ ես» Ինքը թաքուն գլխով արեց, իսկ հետո կարմրեց և հուզվեց։

2

Tatevik Mkrtchyan — Ցույց էինք անում, քայլում․․․
Ես ժպտացի ոստիկաններից մեկին նկատեցի, որ դեմքը փոխեց ու ոչինչ էլ չարեց։
Մոտեցա ասեցի մեզ հետ ես չէ՞
Լռեց, բայց այդ լռության մեջ համաձայնության նշան տեսա։
Մոտեցա ասեցի կարո՞ղ եմ գրկել
Գրկեցի
ու ասացի ականջին «ես գիտեմ որ դու մեր հետ ես» ։
Ինքը թաքուն գլխով արեց, իսկ հետո կարմրեց և հուզվեց։
Ուզում եմ բոլորդ տեսնեք ու գիտակցեք, որ իրենց մեջ կան մոլորվածներ, ովքեր պարզապես ուզում են ծառայեն մեզ ու կանգնեն մեր կողքին, ոչ թե իշխանությունների։
Մի՛ վիրավորեք ու դավաճան հանեք, իրենք ավելի բարդ վիճակում են քան մենք, շատ ավելի բարդ․․․
Այսօր, երբ ես գրկեցի ոստիկանին, ես զգացի, որ սա այն էր ինչ պետք էր ինձ և յուրաքանչյուրիս, վստահ եմ, որ պետք էր նաև իրեն։
Եկե՛ք օգնենք ոստիկաններին հասկանալ, որ մենք իրենց շատ լավ ենք հասկանում, իրենք մերն են ու վերջ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache