Без рубрики

Գրողից՝ օրենքով գող ու մինչև շոուբիզնես. ո՞ւր են անհետացել նրանք

 

hqdefault

yelaket.am-ը գրում է. Խաչատուր Աբովյանը (ծն.1809թ.) անհայտ կորել է 1848 թվականին, ամենաառեղծվածային հայ գրողն է, որի անհետացման մասին տասնամյակներ շարունակ ավելի շատ է խոսվել քան նրա գրական գործերի, արժեքների մասին: Արարատ լեռան վրա անհետանալուց մինչեւ 120 տարի մենության մեջ ապրելու լեգենդները փոխանցվում են սերնդեսերունդ:

Հռչակավոր հայ օրենքով գող Էջմիածնեցի Հարութիկը (ծն.1956)  անհետացավ 1999 թվականին, որից հետո քնից արթնացող ամեն ոք մեկնաբանում էր նրա անհետանալու հանգամանքները. սկզբում շրջանառվեց, որ սպանել են, որից հետո տարածվեց, թե նա Ռուսաստանում է, Իտալիայում է եւ այլն: Սպանությունից բացի,  շատերը վստահ են, որ նա ողջ է, եւ մի օր կհայտնվի:

Վանո Սիրադեղյանը անհետացավ 2000 թվականին, որից հետո երկրագնդի վրա հատված չմնաց, որ չշոշափվի որպես նրա թաքստոց: Վերջին տասնամյակի ամենաքննարկված թեման հենց նրա անհետացումն էր: Գլխավոր վարկածներն են՝ 1. գտնվում է Աֆրիկայում. 2. գտնվում է Դուբայում. 3. պլաստիկ վիրահատության է ենթարկվել,  եւ ամենատարածվածը՝  գտնվում է Հայաստանում: Ոտքից գլուխ միֆ դարձած Վանո Սիրադեղյանը դեռ գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ժողովրդի մեջ հենց այդ ժամանակներից տարածվեց թեւավոր միտք, երբ որևէ մեկի մասին երկար ժամանակ տեղեկություն չեն իմանում, ասում են՝ դարձավ Վանոն:

Երգչուհի Անահիտ Մանուկյանը անհետացավ 2000-ականների սկզբներին: Ոչ մի տեղեկություն, ոչ մի հստակ վարկած, ենթադրություն կամ փաստ չկա: Ժողովրդի մեջ 2 տարբերակ է շրջանառվում՝ 1. նա գտնվում է Եվրոպայի հոգեբուժարաններից մեկում եւ 2-րդ,  որ նա վաղուց մահացել է: Տարիներն անցնում են, իսկ լեգենդները՝ շատանում….

Hovo Tigranovich

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...