Լրահոս

Գրոհողներից Արեգ Կյուրեղյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել. lenta.ru-ի անդրադարձը երևանյան դեպքերին

 

lenta

hayeli.am – Ոստիկանության աշխատակիցները մեծ ուժեր են կուտակել Էրեբունու բաժնի տարածքում, որտեղ տեղի էր ունեցել զինված հարձակումը:Գրոհողներից Արեգ Կյուրեղյանը տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են գերի վերցվել ոստիկանական աշխատակիցներ:
Ինչպես lenta.ru-ն է հաղորդում՝ հղում անելով իր աղբյուրին, այնտեղ գերի են պահվում 7 ոստիկաններ:
Նշվում է, որ նրանցից մեկի մոտ ճնշման տատանում է եղել, որից հետո նրան ազատ են արձակել:
Կայքը հղում անելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փածինյանին, տեղեկացնում է, որ պատգամավորը հայտնել է, թե զինված անձիք պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am