Լրահոս

Գծատերեր այլևս չենք ունենա

 

Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կունենանք նոր տրանսպորտային համակարգ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։ Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», — ասաց նախարարը։

Նա նշեց, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։

«Պետք է լինի մեկ օպերատոր կամ մի քանիսը՝ բաժանելով հանրապետությունը շրջանների, որպեսզի օպերատորը պատասխան տա», — ասաց Վահան Մարտիրոսյանն՝ ընդգծելով.«Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր, կարող է լինել մեկը կամ հինգը»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing