«Գումարները քամուն են տվել. Մոսկովյանը կրկին փակ է». Կարեն Քոչարյան

26

ՄՈՍԿՈՎՅԱՆԸ ՓԱԿՎԵԼ ԷՄոսկովյան փողոցի մի հատվածը այսօր կրկին փակ էր:Ոչ,ոչ ցուցարար այստեղ չկար… Իսկ պատճառը հետևյալն էր:Դեռ տարվա սկզբին պարզ եղավ,որ Երևանի Մոսկովյան փողոցի իբրև թե վերանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է շուրջ 222 միլլիոն դրամ: Մայիս ամսի սկզբից,սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները: Փողոցը մի քանի օր փակ էր:Երեխաները ստիպված էին փոշու,կեղտի և աղմուկի պայմաններում գնալ դպրոց: Մի քանի օրից ամեն ինչ ավարտվեց,կարծես թե փողոցը ասֆալտապատվեց: Բայց ո՞նց… Ընդամենը 3 ամիս հետո պարզ դարձավ,որ գործն արել են,գումարները քամուն են տվել,բայց մեքենաների կայանատեղիների հատվածները գլխառադ են արել: Ինչի հետևանքով էլ փռած ասֆալտը 3 ամսում քանդրտվել է: Դե ինչ,ինչպես ասում են ջնջենք,նորից սկսենք:Գոնե դրա հետ մեկտեղ ջնջեն նաև այդ հատվածների այսպես կոչված կարմիր գծերը,որոնք արդեն դարձել են բաց վարդագույն: Եվ ահա այսօր առավոտից կրկին փակվեց Աբովյան-Տերյան հատվածի Մոսկովյան փողոցը: Առայժմ այսքանը,սակայն նույն պատկերը ամբողջ "վերանորոգված" փողոցի երկարությամբ է: Այնպես որ կրկին պատրաստվեք թոզ ու դումանի,սիրելի երևանցիներ:

Опубликовано Кареном Робертович Кочаряном Суббота, 11 августа 2018 г.

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոսկովյան փողոցի մի հատվածը այսօր կրկին փակ էր: Ոչ, ոչ ցուցարար այստեղ չկար… Իսկ պատճառը հետևյալն էր:
Դեռ տարվա սկզբին պարզ եղավ, որ Երևանի Մոսկովյան փողոցի իբրև թե վերանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է շուրջ 500 հազար դոլարին համարժեք դրամ: Մայիս ամսի սկզբից սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները: Փողոցը մի քանի օր փակ էր: Երեխաները ստիպված էին փոշու, կեղտի և աղմուկի պայմաններում գնալ դպրոց: Մի քանի օրից ամեն ինչ ավարտվեց, կարծես թե փողոցը ասֆալտապատվեց: Բայց ո՞նց… Ընդամենը 3 ամիս հետո պարզ դարձավ, որ գործն արել են, գումարները քամուն են տվել, բայց մեքենաների կայանատեղիների հատվածները գլխառադ են արել: Ինչի հետևանքով էլ փռած ասֆալտը 3 ամսում քանդրտվել է: Դե ինչ, ինչպես ասում են ջնջենք, նորից սկսենք: Եվ ահա այսօր առավոտից կրկին փակվեց Աբովյան-Տերյան հատվածի Մոսկովյան փողոցը: Առայժմ այսքանը, սակայն նույն պատկերը ամբողջ «վերանորոգված» փողոցի երկարությամբ է: Այնպես որ կրկին պատրաստվեք թոզ ու դումանի, սիրելի երևանցիներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache