Գույները երազում (երազահան)

497

Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։

Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։

Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։

Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։

Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։

Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։

Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։

Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։

Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։

Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։

Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։

Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։

Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache