good-banner
Լրահոս

Գյուղ կանգնի ՝ գերան կկոտրի

 
Hakob Hakobyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է .

Խոսքս ուզում եմ ուղղել երկու օր առաջ իրենց իրավունքների համար ռեժիմի չինովնիկներին իրենց գյուղից լարած գառնեցիներին: Գառնեցիների անվան տակ, բնականաբար, նկատի ունեմ մեզ բոլորիս:
Լավ, հարգելիներս, ինչի՞ց է, որ մինչև ռեժիմի կեղտոտ թաթը չի գալիս կպնում մեր անձնականին՝ ոտքի չենք կանգնում: Ենթադրենք, այսօր ձեր ձեռքին կար այդ հնարավորությունը՝ չինովնիկների առաջ ճանապարհը փակելու: Բայց չէ՞ որ եթե ընդհանուրի մասին էլ չմտածեք, նույնիսկ կոնկրետ դուք ունեք հազար ու մի այլ պրոբլեմներ՝ արհեստականորեն բարձրացված հոսանքի սակագին, բարձր գազի, ջրի, հողի վարձ, սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների անհավանական բարձր գներ, աշխատատեղերի պակաս, բանկային վարկեր ու տոկոսներ, գրավադրված գույք, աղքատության ճիրաններում սովի մատնված հարազատներ, պետության կողմից ճակատում անտերության մատնված զինվորներ, նույնպիսի անտերության մատնված վիրավորներ, անգամ՝ հերոսաբար զոհվածների անտերության մատնված ընտանիքներ:
Բա այսքան խնդիրներն էլ կարող եք ճանապարհ փակելով լուծե՞լ:
Էլ ո՞րը նշենք, որ հասկանալի լինի՝ մեր բոլոր պրոբլեմները միասին ենք լուծելու: Ինչու՞ նույն համախմբվածությամբ մի մարդու նման և նույն 100-150 հոգով դուրս չեք գալիս մասնակցելու համընդհանուր բողոքներին՝ Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքներին: Չէ՞ որ մեր քայլերն էլ կախված են ձեր ներկայությունից, ձեր նույնպիսի վճռականությունից: Չեք կարող մտածել, որ դա ձեզ չի վերաբերում, կամ գյուղի ձեր անմիջական շահերին չի կպնում: Պարզ չի՞, որ չկա առանձին վերցրած տեղական խնդիր: Կա միայն համահայկական խնդիր, դա ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՊԱՅՔԱՐՆ Է ՈՒ ԱՅԴ ԿԵՂՏԻՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒՄԸ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing