Без рубрики Լրահոս

Գյումրեցիները «դեղին քարտ» ցույց տվեցին իշխանություններին

 

CAE6A2D5-5A45-46CB-9964-D928B5718B4B_cx3_cy0_cw97_w987_r1_s_r1

azatutyun.am — Ի աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրիի կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով «դեղին քարտ»։ Երթի մասնակիցներն այս կերպ, մասնավորապես, պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։

«Այս ակցիան ընդամենը տրամաբանական շարունակությունն է դեռևս մի քանի օր առաջ Գյումրու մտահոգ մի շարք քաղաքացիների կողմից իշխանություններին ներկայացված պահանջների։ Մենք տասը կետից բաղկացած պահանջ էինք ներկայացրել, այդ թվում՝ ապօրինի ձերբակալությունները դադարեցնել, առանց արյունահեղության հարցը լուծելու եղանակներ գտնել, ու նմանատիպ պահանջներ։ Ու դեղին քարտի իմաստն այն էր, որ ցույց է տրվում դեղին քարտ իշխանություններին», — «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing