Գյումրիից սկսեց, այսօր Գյումրիում տեղի ունեցավ ամենակարեւորը

3

lragir.am -Այսօր Գյումրիում հարյուրավոր ցուցարարներ մտել են քաղաքապետարանի շենք և աշխատողներին կոչ արել միանալ գործադուլին:

 Գյումրին նշանային քաղաք է դառնում հայկական թավշյա ժողովրդական հեղափոխության համար:Նիկոլն իր քայլարշավը սկսեց այստեղից: Ապրիլի 27-ին Գյումրիում շարժման հանրահավաքով արձանագրվեց Հայաստանում գլուխ բարձրացրած հակահեղափոխության տապալումը: Եվ ահա, շարժման ընթացքում Գյումրիում առաջին անգամ տեղի ունեցավ ժողովրդի իշխանության իրացման ակտը, ինչը նշանակում է իշխանության անցումը Սահմանադրությամբ միակ տիրոջը՝ ժողովրդին:Գյումրիում այսօր տեղի ունեցավ շարժման կարեւորագույն ու ավարտական փուլի մեկնարկը՝ հասարակությունը դարձավ պահանջատեր ու ստանձնեց իր պետության պատասխանատվությունը: Շարժումը կատարեց իր կարեւորագույն առաքելությունը, որն ավելին է, քան իշխանափոխությունը՝ իշխանության անցումը ժողովրդին:Սա նոր Հայաստանի, նոր Հայաստանից սկիզբ առնող քաղաքակրթական ահռելի ծավալումների մեկնարկն է: Այս արժեքը պարզվելու եւ գիտակցվելու է հետո, իսկ առայժմ բոլորը կրում են ահռելի պատասխանատվություն այս ընթացքը մաքուր ու անշեղ պահելու համար:Գյումրին նշանային քաղաք է կրկնակի՝ այս չքնաղ, ահռելի հոգսերի ու աղետների բեռը կրող քաղաքից ու քաղաքում պետք է տեղի ունենար ամենակարեւորը, որպես զարթոնքի խորհրդանիշ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache