Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցը

50

Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի: «Հենց նոր 61 ստոր պատգամավոր դեմ գնաց ժողովրդին եւ իր ստորությունն արեց: Դրա համար ենք դուրս եկել, փակել ենք փողոցը, որպեսզի բոլորին իրազեկենք այս մասին: Գյումրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է, հակահեղափոխություն չի լինելու»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնեցնում են բոլոր մեքենաներն ու անցորդներին, տեղյակ պահում քիչ առաջ կատարվածի մասին եւ շարժվում առաջ: Մեծ արագությամբ ակցիայի մասնակիցների թիվը մեծանում է: Ոստիկանությունն ուղեկցում է ակցիայի մասնակիցներին:

Այս պահին մենք իրազեկում ենք բոլորին, քանի որ շատերը  ֆեյսբուքին չեն հետեւում եւ տեղյակ չեն, թե ինչ խայտառակ իրադարձություն է կատարվել ԱԺ-ում: Միաժամանակ հետեւում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ առաջնորդվում նրա խոսքով: Ընթացքում կհասկանանք,թե Շիրակի մարզից եւ Գյումրիից ընտրված որ պատգամավորներն են մասնակցել այդ քվեարկությանն ու կհստակեցնենք մեր հետագա քայլերը նրանց մասով եւս,-ՀԺ-ի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:

Այս պահին Գյումրիում փակված է  Սայաթ-Նովա փողոցը: Ճանապարհ է տրամադրվում միայն շտապբուժօգնության մեքենաներին եւ քաղաքից դուրս մեկնող վարորդներին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache