Լրահոս

Գյումրիում ռուս զինծառայող է սպանվել

 

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել։Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Politik.am-ին ասաց,որ ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացել է.«Ոստիկանությունն ահազանգել և հայտնել են,որ «Արգո» խանութի մոտ դիակ կա։

Ըստ նախնական զննության՝ դիակի  վրա կան սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներ»։

Ոստիկանությունից հայտնեցին,որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara