ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԻՄԱՑԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԵՒ ՉԹՈՂԵՑԻՆ ՏԱՆԵԼ ԱԿՏԻՎԻՍՏ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

3

hraparak.am — Գյումրիում հազարավոր քաղաքացիներ այս պահին ոտքի են ելել: Վարդանան հրապարակը լեփ-լեցուն է, ցուցարարները պահանջում են ազատ արձակել Երևանում բերման ենթարկված պատգամավորներին եւ մյուս ակտիվիստներին: Ոստիկանները ակտիվիստներին Գյումրիում Հատուկ քննչականի կողմից ծանուցագրեր են բաժանվում որպես կասկածյալ ներգրավելու մասին: Նման ծանուցագիր են հանձնել ցույցի նախաձեռնող, դասախոս Կարեն Պետրոսյանին, որին ոստիկանները փորձեցին բերման ենթարկել, սակայն ցուցարարների ճնշման տակ դա նրանց չհաջողվեց: Նրանք արդեն բերման են ենթարկել մյուս ակտիվիստին՝ Ղարիբ Հարությունյանին:

 Նշենք, որ ցուցարարներին են միացել Գյումրու կենտրոնական շուկայի առևտրականները, հարակից գյուղերի բնակիչները, ինչպես նաև հոգևորականներ:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache