Հ.Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

1

hraparak.am — Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 27. 04. 2018


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache