Լրահոս

«Հաց բերող»-ին ազատ կարձակեն

 

Հրապարակ օրաթերթին հասած տեղեկություններով՝ դատախազությունը որոշել է փոխել «Հաց բերողի» խափանման միջոցը։Դատախազությունը որոշել է հաշվի առնել 26 պատգամավորների և հանրության շրջանում վստահություն վայելող 24 մարդու կողմից ստորագրված երաշխավորագրերը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում կազմակերպված ստորագրահավաքին միացել են հետևյալ պատգամավորները` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Ալեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել էին Հայկ Մարությանը, Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» օրաթերթ), Արմինե Օհանյանը («Հրապարակ» օրաթերթ), Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթ), Արթուր Իսպիրյանը, Արամ Հարությունյանը (asekose.am), Պետրոս Ղազարյանը («Կենտրոն» TV), Ալեն Սիմոնյանը, Անժելա Թովմասյանը (hayeli.am), Վարուժան Բաբաջանյանը («Փաստ» օրաթերթ), Արմեն Դուլյանը («Մեդիա» TV), Սասուն Միքայելյանը, Սաթիկ Սեյրանյանը (168.am), Արման Բաբաջանյանը («Ժամանակ» օրաթերթ), Խաչատուր Սուքիասյանը, Հայկ Գեւորգյանը («Հայկական ժամանակ» օրաթերթ), Հրանտ Թոխատյանը, Ռուբեն Բաբայանը, Փայլակ Ֆահրադյանը (լրագրող), Անահիտ Բախշյանը, Արտակ Զեյնալյանը, Կարեն Քոչարյանը, Բորիս Մուրազին (politik.am) և դերասան Հովհաննես Ազոյանը։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing