«Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները, ՀՀԿ-ականների ցավակցությունները շուո, դեմագոգիա և երեսպաշտություն են. Նաիրա Զոհրաբյան

0

Անկախ նրանից մեզանից ով էր ճանաչում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, ով չէր ճանաչում, ով էր շփվել, ով չէ, նա մեզ համար վերածվել էր արդարության սիմվոլի, մեզ բոլորիս համար ինչ-որ մի խորհրդանիշ էր: Հատկապես քարոզչական ծանր փուլում իր մահը շոկ էր մեզանից յուրաքանչուրի համար: «Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները, այս երկրում արդարադատություն բռնաբարողները, արդարադատությունը քաղաքական նպատակներով ծառայեցնողները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` քանիցս իր գործընկերներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն են ներկայացրել Արթուր Սարգսյանի վիճակը. «26 պատգամավորի ստորագրությամբ մենք դիմեցինք Արթուրի խափանման միջոցը փոխելու համար, և քանիցս նշյալ ատյանները պատասխանել են, որ Արթուրի առողջական վիճակը կայուն է և խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա, երբ պարզ էր, որ Արթուրի ունեցած հիվանդությունը, հենց կառավարության որոշմամբ, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache