Լրահոս

Հաց Բերողը ավելի վտանգավոր բան է արել, քան գունդ գրավելը

 

Այսօր, «Ազատության» հրապարակում տեղի ունեցավ բողոքի ակցիա ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Բողոքի ակցիային մասնակցելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, դերասան Հրանտ Թոխատյանը, «Ժառանգություն» կուսակցության բազմաթիվ ակտիվիստներ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը անտրամաբանական է համարում իշխանության կատարած քայլերը. «Առաջին անգամ, երբ ազատ արձակեցին Արթուր Սարգսյանին ես մտածեցի, որ իշխանությունները հասկացել են իրենց սխալը: Երկրորդ անգամ կալանավորումը ցույց տվեց, որ նրանք ամեն քայլի սխալ են անում: Այս սխալը իշխանությունների համար շատ ավելի վատ հետևանքներ կարող է ստեղծել»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Արթուր Սարգսյանը շատ ավելի վտանգավոր բան է արել, քան մի ամբողջ գունդ գրավելը. «Նա բարոյական շեմն է առաջ տվել: Իշխանությունների համար դժվար կլինի, եթե հանրության բարոյական նկարագիրը բարձր լինի: Հենց սա է պատճառը, որ նրան նորից կալանքի տակ առան: Նա որևէ ուժային գործողություն չի արել, բայց իր արածը առավել վտանգավոր է, քան մի ամբողջ գունդ գրավելը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը Politik.am-ի հետ զրույցում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing