Հաց բերողն ու հաց ուտողը

110

Lragir.am — Մանվել Գրիգորյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը տառապում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով, եւ նրան անազատության մեջ պահելը խոշտանգում է: Փաստաբանը կոչ է անում չանել հայտարարություններ, որոնք կխոչընդոտեն գործի օբյեկտիվ քննմանը, եւ չվտանգել Մանվելի կյանքը:

2017 թ. մարտին մահացավ Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը: Նա մահացավ սովից, չհանդուրժելով իրավապահ մարմինների վերաբերմունքը: Հաց բերողի մահվան պատասխանատվությունը ոչ ոք չկրեց, թեկուզ ակնհայտ էր, որ նա դարձել է ռեպրեսիվ իրավապահ մարմինների եւ իշխանության վախերի զոհ:

Իշխանությունները փակի տակ էին պահում հաց բերողին, վախենալով, որ նա կարող է մարդկանց մեջ արդարության, պատվի, արժանապառվության զգացում առաջացնի: Իզուր չէին վախենում՝ 1 տարի անց այդ ամենը արթնացավ եւ քշեց իշխանություններին հեղեղի պես:

Հիմա փակի տակ է Մանվել Գրիգորյանը, ով արդարություն է պահանջում: Իրականում բանտում գտնվելը նրա համար փրկություն է՝ գուցե արդարության պահանջի հետ մեկտեղ, հայտնվեն պատիվն ու արժանապատվությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache