Լրահոս

Հաջորդ բանակցողը Աշոտ Մինասյանն է՝ «Աշոտ Երկաթը»

 

img_4252_1461321205

1in.am — Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Այս մասին «Ա1+»–ին տեղեկացրել է ապստամբ Պավլիկ Մանուկյանը: Ըստ նրա. «Վիտալիկն իրեն լավ չպահեց, հատկապես լրագրողների հետ»: Այս պահի դրությամբ, ըստ Պավլիկ Մանուկյանի, ՊՊԾ գնդի տարածքում անջատել են էլեկտրաէներգիան, հետ են կանչել բժշկական սպասարկումը:

«Գլուբինի աբարոնա, բարիկադներ իրանք սարքեցին, տեխնիկա տեղաշարժեցին, մի քիչ զայրացանք, հետ քաշեցին: Թրքաբարո բաներից զատ ուրիշ բան չեն կարա անեն»,-նկատեց ապարանցի ազատամարտիկը: Ի դեպ, այն հարցին, թե եթե իրենց հաջողվի առանց քրեական մեղադրանքի դուրս գալ ՊՊԾ տարածքից, ո՞վ պետք է պատասխան տա գնդապետ Արթուր Վանոյանի մահվան համար, պարոն Մանուկյանը զարմացավ այսպիսի , իր բառերով. «ախմախ» հարցից. «Հանցավոր ռեժիմը պիտի պատասխան տա»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing