Լրահոս

ՀԱԿ-ը նեղացել է

 

Leader of the 'Armenian National Congress' faction Levon Zurabyan gave a press conference at the Media Center

Lragir.am ՀԱԿ-ը Գյումրիում չի միանում ընդդիմադիր ուժերի պայքարին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հարցին, թե միանալո՞ւ են Գյումրիում ընդդիմադիրներին, պատասխանեց. «Միակ բանը, որ եղել է, ընտրությունների հաջորդ օրը, Հովիկ Մարգարյանը մեր գրասենյակ էր եկել և մեզ խնդրել, որ աջակցենք ընտրությունների բողոքարկման հարցում: Մենք էլ ասել ենք՝ խնդիր չկա, կմիանանք: Դրանից հետո որևէ այլ քայլ չի եղել»:

Հիշեցնենք, որ ՀՎԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էր հայտարարել, որ ավագանու ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիրները Գյումրիում միանալու են անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրներին ու միասին պայքար են տանելու:

Հարցին, թե ՀԱԿ-ը խանդով չի՞ վերաբերում, որ չի համալրել անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրների շարքերը, Զուրաբյանը պատասխանեց.
“Ես սիրային կամ սիրավեպերին վերաբերող ձևակերպումներ չէի անի քաղաքականության մեջ: Մեր մոտեցումներն ու գնահատականները Գյումրիի ու Վանաձորի բավական կեղտոտ ու կլանային ընտրությունների մասին արդեն տվել ենք”:

Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ ՀԱԿ-ը չի՞ փորձում հետևություններ անել իր պարտությունից, վերլուծել, թե որն է իրենց մեղքը: “Ես չեմ ցանկանում պատասխանել այն լրագրողների հարցերին, ովքեր օգտագործում են որոշակի կենտրոններից տրված գնահատականներ”,- ասաց Զուրաբյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...