LifeStyle Առողջություն

Հակացելյուլիտային դիետա

 

hakacelyulitayin dieta

Չափազանց նեղ հագուստը, սխալ կեցվածքը, նստակյաց կենսակերպը հաճախ նպաստում են ցելյուլիտի զարգացմանը: Ցելյուլիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել. հորմոնալ դիսբալանս, ավելորդ քաշ, փորկապություն, վահանագեղձի հիվանդություններ, խրոնիկ սթրեսներ, խրոնիկ հոգնածություն եվ այլն: Այդ թվում իր կարեվոր տեղն ունի սխալ սննդակարգը: Այն առաջին հերթին պետք է բալանսավորված լինի՝ վիտամինների, սպիտակուցների, ճարպերի եվ ածխաջրածինների բավարար եվ չափավոր քանակությամբ: Եկեք պարզենք, թե որ մթերքներից ու ճաշատեսակներից արժի հրաժարվել, եվ որոնց նախընտրություն տալ՝ «նարնջի կեղեվից» ազատվելու համար:
Ինչպես սնվել
Ձեր սննդակարգում հաճախ օգտագործեք մրգեր, բանջարեղեն, խոշոր հատիկավոր սերմեր, լոբազգիներ: Այս մթերքները հարուստ են կալիումով եվ բջջանքով: Բջջանքը դա «հավաքարար» է, որ մաքրում է մեր օրգանիզմը, իսկ կալիումը կարգավորում է ջրա-աղային փոխանակությունը:
Օգտակար են նաեվ ընկուզեղենը, արեվածաղկի, դդմի եվ այլ սերմերը (միայն խելամիտ քանակությամբ), որոնք եվս կալիումի եվ բջջանքի հարուստ աղբյուր են հանդիսանում: Բացի այդ սերմերն ու ընկուզեղենը մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ են պարունակում, որոնք անհրաժեչտ են բջիջների նորմալ կենսագործունեության համար: Նկատի ունեցեք, որ բոված վիճակում նրանք ավելի վատ են յուրացվում, իսկ աղի ավելացումը խախտում է օրգանիզմում նատրիումի եվ կալիումի հավասարակշռությունը:
Բջջային փոխանակությունն արագացնելու համար, խորհուրդ է տրվում ուտել յոդ պարունակող մթերքներ: Այդպիսիք են ծովամթերքները, իսկ մրգերից ամենաշատ յոդ պարունակում է տանձը:
Աշխատեք սնվել ըստ եղանակի: Բնական հասունացման շրջանում մրգերն ու բանջարեղենն առանձնանում են լավագույն համային եվ սննդարար հատկություններով:
Բանջարեղենային աղցանների եվ կանաչեղենի հետ ցանկալի է օգտագործել օսլա պարունակող մթերքներ՝ բրինձ, կարտոֆիլ, մակարոնեղեն: Բանջարեղենի հետ (բացի կարտոֆիլից) ցանկալի է համակցել միս եվ ձկնեղեն:
Օգտագործվող միսը պետք է անյուղ լինի:
Կաթն ու կաթնամթերքը՝ կեֆիրը, մածունը, թթվասերը, կաթնաշոռը, պանիրը եվս պետք է անյուղ լինեն:
Յոգուրտի մեջ շաքարի պարունակությունը պետք է նվազագույնս լինի:
Պանիր արժե օգտագործել 30-60գ՝ շաբաթական երեք անգամից ոչ ավել:
Սննդակարգում պարբերաբար ավելացրեք լոբազգիներից պատրաստված կերակրատեսակներ: Իսկ հացն ավելի լավ է պատրաստված լինի ամբողջական ցորենի հատիկներից :

Օգտակար մթերքներ
1)Անյուղ միս, ձու, անյուղ կաթնամթերք
2)Ոսպ, ոլոռ, լոբազգիներ
3)Ձկնեղեն, ծովամթերք
4)Մրգեր, բանջարեղեն, չրեղեն
5)Ընկուզեղեն եվ սերմեր
6)Ջուր, հյութեր՝ առանց շաքարի

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am