Հակառակորդը ակտիվ է նաև հայ-ադրբեջանական սահմանին. թիրախում է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը

0

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ երեկոյան է վերադարձել հայ-ադրբեջանական սահմանից, և այնտեղ, պատգամավորի փոխանցմամբ, լարվածության օջախ էր ստեղծվել, մասնավորապես, Ոսկեպար-Բաղանիս հատվածում: ArmLur.am-ի հետ զրույցում Գ. Մելիքյանը հայտնեց, որ ի սկզբանե ադրբեջանական կողմը փորձել է վախեցնել այդ ճանապարհով երթևեկողներին, և ոչ թե թիրախային կրակոցներ է արձակել: «Մեր կողմից համապատասխան քայլեր իրականացվեցին և ճնշվեցին կրակային կետերը: Դա նա ՆԱՏՕ-ի վեհաժողովի հետևանքն էր, որին մասնակցում են նաև Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը: Այդպիսի միջոցառումների դեպքում ադրբեջանական ակտիվությունն իրեն զգացնել է տալիս», – հավելեց նա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache