Լրահոս

Հակառակորդը արկակոծել է Թալիշը. ԱՀ ՊԲ

 

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։  Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների:Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing