Հակառակորդը հրադադարը ինտենսիվորեն խախտել է դիպուկահար զենքերից, կիրառել նաև 60 մմ-ոց ականանետ

0

5e2b34e913ab0719cdec871f70552575

yelaket.am —  Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache