Լրահոս

Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

 

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռփոփոխություններ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Փոփոխությունների դեպքում մենք անպայման կտեղեկացնենք»,- ասել է Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara