Լրահոս

Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

 

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով երեկ բեկորային վիրավորում ստացած  3 զինծառայողների առողջական վիճակը  չի փոխվել, նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասացին Ստեփանակերտի զինվորական  հոսպիտալից:
«Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- մանրամասնեցին հոսպիտալից:
Երկրորդ զինծառայողի մոտ, որի վիճակը ևս ծանր է գնահատվում, դրական  տեղաշարժ  չկա:
«Միացված են շնչառական ապարատին, 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա, նրա վիճակը երեկվանից գնահատվում է նորմալ, նրա վիրավորումը ոտքի շրջանից է»,– ասացին հոսպիտալից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing