good-banner
Լրահոս

Հակառակորդին լռեցրել ենք, խաղաղություն պարտադրել. սահմանապահ զինծառայողներ (տեսանյութ)

 

15387479_1188069037950224_1521224443_o-thumb

Tert.am — Ապրիլից հետո Տավուշի ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը գրեթե չի խախտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեցին Տավուշում մարտական հենակետերից մեկում հերթապահող պայմանագրային զինծառայողներՎարդան Սարուխանյանը, Գրիգոր Ներսիսյանը, Արման Մարտիրոսյանը։

Զինծառայողների խոսքով՝ լարվածության նվազումը պայմանավորած է նախկինում հայկական կոմմի տրված պատասխանով։

«Հրադադարի ռեժիմը խախտելուց համապատասխան պատասխանը ստացել է, ու շատ կարճ ժամանակահատվածում լռեցվել է, հարկ եղած դեպքում՝ պատժվել։ Հիմա էլ զգոնությունը չենք կորցնում. ամեն պահ պատրաստ ենք, լիովին տիրապետում ենք սահմանային իրադրությանը»,-վստահեցրին նրանք։

Զինծառայողների խոսքով՝ իրենք շարունակելու են խաղաղություն պարտադրել, իսկ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա՝ զենք, զինտեխնիկա, մարտական ոգի։

Զինծառայողները հասարակությանը հորդորեցին չհավատալ այն խոսակցություններին, թե բանակում զինտեխնիկայի, զենքի խնդիրներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing