Հակառակորդն անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ ականանետի արկ է կիրառել

1

Հակառակորդը հունվարի 20-ին, ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

Այս քայլով հակառակորդը, փաստորեն, ոտնահարել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որոնցով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ: Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հայ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից, տեղեկացնում են ՊԲ-ից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache