Լրահոս

Հակոբ Բեգլարյանի կողմնակիցները գրիչներ են բաժանում ընտրողներին

 

9/57 ընտրատեղամասի բակում աննախադեպ աշխուժություն է: Բակում հավաքվածները գրիչներ են բաժանում ընտրողներին, ուղղորդում, թե ում ընտրեն:

NewsBook-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Գագիկ Բեգլարյանի եղբոր` Հակոբ Բեգլարյանի կողմնակիցներն ընտրատեղամաս եկողներին կապույտ և վարդագույն պատյանով գրիչներ փոխանցում: Քվեարկությունից հետո քաղաքացիները գրիչները հետ էին վերադարձնում: Ընտրատեղամասի բակում պարբերաբար կարելի էր լսել. «Ինձ գրիչ չեն տվել», «Մտնե՞մ, թե գրիչ եք տալիս» արտահայտությունները:

Ընտրողներից մեկն էլ ընտրատեղամասում չիմանալով, որ լրագրողի է դիմում, մեր թղթակցին հարցրել է՝ որտեղի՞ց պետք է գրիչ վերցնեմ: Նկատենք, որ այս տեղամաս ընտրողներին տանում-բերում են մեքենայով:

Ընտրելուց հետո նրանք հաշվետու են լինում, թե ինչպես են քվեարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing