Լրահոս

Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակվել են Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա

 

Քիչ առաջ Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում մի շարք քաղաքացիներ հարձակվեցին Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա:

Երբ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ մեր լրագրողը նկատել է կուտակումներ, փորձել է հասկանալ՝ ինչու  են քաղաքացիները հերթով մտնում Բեգլարյանի շտաբ եւ դուրս գալիս, սակայն բնակիչները հարձակվել են լրագրողի եւ օպերատորի վրա, վիրավորել եւ խոչընդոտել նրանց:

Araratnews.am-ի լրագրողի ձեռքից խլել են նաեւ տեսանկարահանող սարքը, քաշել մազերից: Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի  մեր գործընկերոջ հաջողվել  է շտաբի  ներսում տեսանկարահանել, թե ինչպես են քաղաքացիներին գումար բաժանում` հայտարարելով, թե դա աշխատավարձ է :

Տեսանյութը ներկայացնում ենք առանց մոնտաժի:

 



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara