Լրահոս

Հակոբ Բեգլարյանի շտաբում ցուցակներն օգտագործվում են «նրանց որպիսությունը հարցնելու համար»

 

ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի՝ Երվանդ Քոչարում գտնվող շտաբի անդամներն ուժ են կիրառել Dialogue.am-ի թղթակցի վրա։ Մեր թղթակիցը քաղաքացիների՝ ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով գնաց Հակոբ Բեգլարյանի շտաբ՝ պարզելու տեղեկության ճշմարտացի լինելը։ Այդ ընթացքում շտաբում թեժ եռուզեռ էր, ամենուր ցուցակների կույտեր էին՝ ամեն անվան դիմաց հեռախոսահամարների նշագրումներով ։

Շտաբի անդամները նախ հերքեցին լուրերը՝ վստահեցնելով, թե ոչ մի կաշառք չեն բաժանել և չեն էլ բաժանում, նույնիսկ առաջարկեցին նստել և մինչև օրվա վերջ սպասել։ Մեր հարցին՝ ինչ ցուցակներ են նրանց մոտ, շտաբի անդամները հրաժարվեցին պատասխանել։ Հարցին՝ իսկ ինչու են մարդկանց անունների դիմաց  հեռախոսահամարներ գրված, պատասխանեցին «որ զանգեմ հարցնեմ ՝ ոնց են, ոնց չեն…»:

Ի դեպ, շտաբին անընդհատ մոտենում էին մեքենաներ և մարդիկ, բայց աշխատակիցները ինչ-որ  նշաններով փորձում էին նրանց հասկացնել ՝ ներս չմտնեն։

Մեր թղթակիցը ֆիքսել է նաև, թե ինչպես են շտաբին մոտեցած կանայք միմյանց հրմշտելով ասում՝   «ոնց որ թե խնդիր ունենք, լրագրողները գլխի են ընկել»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara